Ցավալի լnւր. մեր լnւյս աղջիկը մահացավ

Արմեն Արմոս Մարտիրոսյանը գրում է.

Շատ ցավալի լուր Մեր սիրելի ու տաղանդավոր Կարինան լքեց մեզ, գնաց դեպի հավերժություն:

Մոտ երկու տարի առաջ բժիշկները երեխայի մոտ հայտնաբերել էին սուր միելոբլաստային լեյկոզ:

Այս տարվա սկզբին Կարինայի ոսկրածուծի փոխպատվաստման համար կազմակերպեցինք հանրային դրամահավաք, անհրաժեշտ գումարը հավաքվեց, սակայն բժիշկներին ցավոք չհաջողվեց երեխայի վիճակը բավարար չափով կայունացնել, որպեսզի հնարավորություն լինի կատարել այդքան կարևոր ոսկրածուծի փոխպատվաստումը:

Շնորհակալ ենք Արյունաբանական կենտրոնի բժիշկներին, նրանք արեցին անհնարինը, բայց ցավոք հիվանդությունը տեղի չտվեց:

Կարինայի վիճակը կտրուկ վատացավ կովիդի հետևանքով, հաշված օրերի ընթացքում երեխան լքեց մեզ: Աստված հոգին միշտ լույսերի մեջ պահի: Այս ամիսների ընթացքում համոզվեցի, որ Կարինան ուներ օրինակելի ծնողներ, և նրանք նույնպես արեցին անհնարինը, անսահման համբերություն եմ մաղթում:

Ամուր առողջություն մեր բոլոր երեխաներին:

Հ.Գ. Դրամահավաքի արդյունքում հավաքված գումարը (բացառությամբ մի քանի խոշոր նվիրատվությունների, որոնք հետ են վերադարձվել) հայրիկի հետ միասին որոշել ենք ուղղել քաղցկեղ ունեցող երեխայի/ների և Հայաստանում մանկական քաղցկեղի դեմ պայքարին միտված մի քանի կարևոր ծրագրերի ֆինանսավորմանը՝ ի հիշատակ մեր հրաշք ու տաղանդավոր աղջկա: Վերջինիս վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք մոտ ապագայում:

Оставьте комментарий