Խnրհnւրդ եմ տալիս բավականին զգnւյշ արտահայտվել, nր սեփական հայրենակիցների թքnվ ստիպված չլինեք լվացվել….

Գարիկ Մարտիրոսյանը վերջերս տված Հարցազրույցներից մեկի ժամանակ ասում է, որ համաձայն չէ Սովետական Միության փլուզման հետ և դա միայն փաստաթղթով է այդպես, իսկ իր գլխի մեջ հայերը և ռուսները շարունակում են ապրել մեկ ընդհանուր, մեծ հասարակության մեջ։

Շարունակելով իր խոսքը, որի ժամանակ լրագրողուհին հազիվ է ծիծաղը զսպում՝ հայտնի հումորիստ-հաղորդավար Մարտիրոսյանն ասում է, որ հայերը ռուսների հետ շատ նման են իրար։

Իսկ ես ուզում եմ ասել, որ Գարիկ ջան հայերի և ռուսների միակ ընդհանուր ԲԱՆԸ քո նման հայերն են։ Հայտնիությունդ էլ ձեռք ես բերել

ԱՆԿԱԽ Հայաստան տենչացող և Սովետական Միության փլուզմանը կողմ քվեարկող հայերի շնորհիվ։

Ցավալի է ինձ համար տեսնել, թե ինչպես են մարգարիտասիմոնյաններ բազմացնում հայկական ազգանվամբ ու հետո ԲՐԱԽՈՒՄ ժողովրդի ջանին որպես պատիժ։ Ինքնապաշտպանողական խոսքդ արժեք չունի հայրենասեր ու

Հայաստան սիրող հայի համար և ըստ այդմ առաջադրանքդ համարիր չկատարված։ Հայ ժողովուրդը այնքան տառապանք է տեսել և շարունակում է տեսնել, որ հիմա հսկայական թքի պաշար ունի կուտակած իր և իր երկրի անկախությանը դեմ դուրս եկողների նկատմամբ։

Խորհուրդ եմ տալիս բավականին զգույշ արտահայտվել, որ սեփական հայրենակիցների թքով ստիպված չլինեք լվացվել։

Վաղուց ասել եմ, որ Սիմոնյանանման հայերին և իրենց ճանապարհը ընտրածներին Գալիցկու ճակատագիր է սպասվում։

Այդ մասին իմանալով հանդերձ ռուսական անձնագրեր չունեք: Պարզապես, երբ ունեզրկված կվտարվեք խնդրում եմ Հայաստան գալու մասին անգամ չմտածեք!!!

Оставьте комментарий