Վանո Սիրադեղյանի կինը հայտարարություն է տարածել

Վանո Սիրադեղյանի այրին` Ռուզան Տոնոյանը, «Ազատությանն» է փոխանցել իր հայտարարությունը, որում նշվում է, որ Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու է ինքը։

Վանո Սիրադեղյան

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով ստեղծելու և աճյունը Հայաստան տեղափոխելու անկեղծ ջանքեր գործադրելու համար:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին անկեղծ ցավակցում և զորակցում են մեզ:

Ուզում եմ տեղեկացնել, որ Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես։ Խնդրում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից։

Ռուզան Տոնոյան», — ասված է հայտարարության մեջ։

Оставьте комментарий