ՌԴ ՊՆ-ն քիչ առաջ հայտարարությnւն տարածեց

Ռուս խաղաղապահները, Ռուսաստանի և Հայաստանի բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները հումանիտար նախաձեռնությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ակցիան իրականացվել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցում:

Կարիքավոր ընտանիքներին է փոխանցվել 1,2 տոննա հումանիտար օգնություն:

«Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ հումանիտար ակցիա է իրականացվում:

Հումանիտար օգնություն է տրամադրվելու ավելի քան 320

ընտանիքների: Առաջին հերթին մենք դպրոցական պարագաներ ենք հանձնում գյուղում սովորող դպրոցականներին»,-նշել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդինը:

Նա տեղեկացրել է, որ հետագայում օգնություն են տրամադրելու բազմազավակ ընտանիքներին:

Նախատեսում են տրամադրել հագուստ, կոշիկ, առաջին անհրաժեշտության պարագաներ:

Առաջիկայում հումանիտար ակցիայի շրջանակում երկու դիզելային գեներատոր են հանձնելու:

Մեկը դպրոցի համար, մյուսը՝ գյուղի վարչակազմի համար:

 

Оставьте комментарий