«Աջարաբեթի» դեմ բողոքող քաղաքացիներ կան. պահանջում են իրենց…

Sputnik Արմենիան գրում է․ «Աջարաբեթը» Հայաստանում ներկայացված է «Կաբարկո» ընկերության միջոցով։ Այն, չունենալով ոչ մի խաղասրահ, միայն առցանց խաղերի միջոցով 2021–ի հունվար-սեպտեմբերին 2 մլրդ դրամի հարկ է վճարել։

Արմեն Արիստակեսյանկում 77-րդն է։

Հոկտեմբերի 20-21-ին Աջարաբեթի հարյուրավոր հայաստանցի օգտատերեր բջջային հավելվածում անցկացվող առցանց խաղարկությամբ շահել են հարյուրավոր Iphone-13 հեռախոսներ ու Maserati մակնիշի ավտոմեքենաներ։

Ուրախությունը, սակայն, երկար չի տևել, քանի որ իրենց շահումը ստանալու համար ընկերությանը դիմած քաղաքացիներին հայտնել են, որ տեխնիկական խնդիր է տեղի ունեցել, և շահումներն իրական չեն։

«Եթե տեխնիկական խնդիր է եղել, ինչու կայքը չի արգելափակվել, ինչու մարդկանց չեն հայտնել, որ շահումներն իրական չեն, որ մարդիկ իզուր գումար ու ժամանակ չվատնեին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց օգտատերերից Արմեն Արիստակեսյանը, որը շահել է 1 Maserati մակնիշի ավտոմեքենա և բազմաթիվ Iphone–ներ։

«Կարևորը շահումը չէ, այլ այն, որ մարդկանց, կներեք արտահայտությանս, էշի տեղ են դնում։ Կարծում են` կրքերը կհանդարտվեն, մարդիկ կմոռանան, կանցնի, կգնա, իրենք էլ կշարունակեն նույն ձևով խաբել մարդկանց։

Բայց ես հայտարարում եմ` այս անգամ չի ստացվելու»,– ասաց նա` հայտնելով, որ խաբված օգտատերերին առաջարկել է ընկերության դեմ դատական հայց ներկայացնել, ու իր այդ առաջարկին արդեն շուրջ 50 մարդ է միացել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Оставьте комментарий