Հնդկաստանում 70-ամյա կինն ու 75-ամյա ամուսինն առաջին անգամ ծնող են դարձել

Հնդկաստանի բնակչուհի Ջիվունբեն Ռաբարին 70 տարեկանում առաջին անգամ մայրացել է, ինչի արդյունքում նա դարձել է աշխարհում ամենաուշ տարիքում առաջին անգամ երեխա լույս աշխարհ բերած մայրերից մեկը:

ԻՆչպես նշում է Daily Mail-ը, առաջնեկի լույս աշխարհ գալու ժամանակ ամուսինը եղել է 75 տարեկան:

Հպարտ ծնողները ցույց են տվել երեխային, որը լույս աշխարհ է եկել արտամարմնային բեղմնավորման միջոցով:

Կինը պատմել է, որ իրենք ամուսնացած են 45 տարի, սակայն տասնամյակներ շարունակ չեն կարողացել երեխա ունենալ: Նրա բժիշկն ընդգծել է, որ սա իսկապես հազվադեպ հանդիպող երևույթ է:

Ենթադրվում է, որ աշխարհում առաջին անգամ մայրացած ամենատարեց կինը հնդիկ Էրրամատի Մանգայամման է. նա 2019 ի սեպտեմբերին 74 տարեկանում երկվորյակ աղջիկներ է ունեցել:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

spot_imgspot_img

Դիտեք նաև

Related Articles