«Տшրբեր տեղեկություններ ենք ստшնում սեփшկшն шղբյուրներից վիրшվпրների մшսին». Դшվիթ Թորոսյшն

«Տшրբեր տեղեկություններ ենք ստшնում սեփшկшն шղբյուրներից վիրшվпրների մшսին». Դшվիթ Թորոսյшն

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընկներներ, տարբեր տեղեկություններ ենք ստանում սեփական աղբյուրներից վիրավորների մասին, որոնց մի մասը հաստատվում, մի մասը հերքվում են։

Եթե չեք նշում կոնկրետ ով է վիրավորը, ավելի լավ է չգրեք «ևս մեկ վիրավոր», «մեկ վիրավոր ունենք», «ասում են՝ վիրավորներ ունենք» կամ նման բովանդակությամբ գրառումներ։

Այդ տեղամասերում հարյուրավոր զինծառայողներ են ծառայությում տանում և նման ամեն անանուն վիրավորի մասին գրառումը զինծառայողների հարազատներին մահվան դուռն է հասցնում։

Սահմանին ինտենսիվ փոխհրաձգություն է, օգտագործվում են ամենատարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, նռնականետ, ականանետ և այլն։

Իհարկե, չեն բացառվում նաև հնարավոր վիրավորները, բայց նման գրառումները ընդհանուր գործին հաստատ չեն օգնում»:

Оставьте комментарий