ՌԴ ՊՆ-ն նnր հшղnրդագրnւթյnւն տшրшծեց

Ռուս խաղաղապահները Ռազմական կապի մասնագետի օրվան ընդառաջ համալիր մարզումներ են անցկացրել՝ ուղղված կառավարման համակարգի կազմակերպմանը Լեռնային Ղարաբաղում:

Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ուսումնավարժանքներին ներգրավվել են բոլոր 27 դիտակետերը, որոնք տեղակայված են շփման գծի երկայնքով՝ Լաչինի միջանցում, Մարտունիի, Մարտակերտի և ԼՂ այլ շրջաններում:

Ռադիո-ուսուցմանն ուղղված վարժանքներն իրականացվել են պայմանական թիրախների ուղղությամբ:

Գործնական պարապմունքի ընթացքում մասնագետները համալիր առաջադրանքներ են մշակել՝ կապի տարբեր միջոցների օգտագործմամբ:

 

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

spot_imgspot_img

Դիտեք նաև

Related Articles