Տիգրան Ավինյանը նոր պաշտոն կստանա

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ոչ թե կնշանակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, ինչպես գրվել է մամուլում, այլ ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ։

Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները Ավինյանի մերձավոր շրջապատից։

Հիշեցնենք, որ Հայաստանի ամենախոշոր ձեռնարկությունում վերջերս տեղի է ունեցել բաժնետերերի փոփոխություն, ըստ որի ամենամեծ բաժինն անցել է GeoPromining ընկերությանը, որը հանքարդյունաբերությամբ է զբաղվում Հայաստանում և Ռուսաստանում։

Ամենախոշոր բաժնետերն էլ կապիտալի15 %-ը փոխանցել է կառավարությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով կառավարության ձեռք բերած բաժնետոմսերի մասին լուրը, հայտարարել էր,

թե GeoPromining-ը պատրաստվում է Հայաստանում կառուցել պղնձաձուլարան, որի շնորհիվ մեր երկրից կարտահանվի ոչ թե խտանյութը, այլ արդեն պատրաստի արտադրանք, ինչպես նաև ատոմակայան։

Ի դեպ, ատոմակայան կառուցելու մասին լուրը բավական թերահատավություն առաջացրեց մասնագետների շրջանում, քանի որ GeoPromining-ը երբեք ատոմակայան չի կառուցել, իսկ ՌԴ-ում այդպիսի մասնագիտացում և իրավասություն ունի բացառապես «Ռոսատոմ» պետական ընկերությունը։

Оставьте комментарий