«Յուրօրինակ դերասանուհի»․ Մարջան Ավետիսյանն առանց շպարի

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է կարմիր բլուզ։

Նրա մազերն արձակված են, նա առանց շպարի է։ Հրապարակումը դերասանուհին չի մակագրել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ դրական խոսքեր են հղել․ «Յուրօրինակ դերասանուհի», «Անկրկնելի», «Չքնաղ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին մեղմ գրկել էր իր ամուսնուն։ Նա կրում էր մոխրագույն վերնազգեստ, մուգ գույնի շարֆ։

Նա առանց շպարի էր, նրա վարսերը հավաքված էին։ Հրապարակումը դերասանուհին չէր մեկնաբանել, սակայն հեշթեգերում նշել էր․ «#իմ կյանք #իմ սեր #իմ աշխարհ» արտահայտությունները։

Оставьте комментарий