Այդպես էլ մինչև հիմա տեղեկություններ չկան թե ինչպես էին չինական արտադրության գլոբուսները , որոնց վրա թե՛ Արցախը եւ թե՛ Նախիջեւանը Հայաստանի մաս էր ներկայացվել , հայտնվել էին Ադրբեջանի դպրոցներում :
Այս թեմայով հիշեցնենք , որ Արտյոմ Տոնոյանը գրել էր.
«Մինչ Իլհամ Ալիևն ու սրա կամակատարները իրար հերթ չտալով հայտարարում են, թե՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»,
Ադրբեջանի հանրակրթական դպրոցները համալրվել են չինական արտադրության նոր գլոբուսներով, որոնց վրա որպես Հայաստանի մաս է ներկայացված ոչ միայն Արցախը, այլ նաև՝ Նախիջևանը։
Թե ինչպիսի ոռնոց է այս թեմայով Ադրբեջանում, և ինչպիսի հարցեր են ուղղվում այդ երկրի մաքսային ծառայությանը և կրթության նախարարությանը, կարծում եմ՝ դժվար չէ կռահել։
Չինացիք, ի տարբերություն շատ ժողովուրդների, կարողանում են տեսնել ոչ միայն ներկան, այլև՝ ապագան»:
(ԽՄԲ) .Հուսով ենք մեր Չինացի բարեկամները այսուհետ ավելի ճիշտ գլոբուսներ կարտադրեն , որտեղ Հայկական պատմական հողերը ,
որոնք ոչ միայն Ադրբեջանում այլ նաև Թուրքիայում գտնվում են ժամանակավոր oկnւպшցվшծ ՝ ներկայացված կլինեն Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մաս: