Խшչшտուր Սուքիшսյшնի եղբшյրը ձերբшկшլվել է․ մանրամասներ

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ձերբակալվել է

Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։

Պաշտպանը հավելեց, որ ձերբակալությունը ապօրինի է, ինքը այժմ զբաղված է դրա բողոքարկմամբ։

«Մարդն իր ոտքով եկել, ներկայացել է ոստիկանություն, ձերբակալության հիմք ընդհանրապես չկա», — ասաց Միքայելյանը։

Նա մանրամասնեց, որ Սուքիասյանը դեռ չի էլ հարցաքննվել, բայց արդեն ձերբակալված է ու գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։

Նշենք, որ երեկ երեկոյան Ամիրյան 18 հասցեում մի քանի տղամարդիկ վիճաբանել էին, հարվածներ հասցրել միմյանց, ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել:

Վնասվածք ստացած անձը 42 տարեկան է, ԱՄՆ քաղաքացի։ Ըստ ԶԼՄ–ների` նրա վրա կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։

Оставьте комментарий