Նախնական տվյալներով բոլոր բնակավայրերում Առուշ Առուշանյանը բացարձակ առաջատար է. շտաբում արդեն տոնում են

Նախնական տվյալներով բոլոր բնակավայրերում Առուշ Առուշանյանը բացարձակ առաջատար է:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Առուշ Առուշանյան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Իրինա Յոլյանը:

«Նաեւ որոշակի տվյալներ ունենք Գորիս քաղաքի ընտրատեղամասերից, այնտեղ նույնպես բացարձակ առաջատար է` 50 եւ ավելի տոկոս:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Գորիս քաղաքի բնակիչնեչին իրենց վստահության համար, բոլորը տեսան, որ երկար ժամանակ  անկախ քաղաքական հետապնդումներից, կեղծ քրեական գործերից, վստահեցին մեր թիմին, տեսան մեր աշխատանքը վերջին 4 տարիներին»,- ասաց նա:

«Առուշ Առուշանյան»-ի շտաբում արդեն սկսել են տոնել հաղթանակը: Այնտեղ  են նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Վահե Հակոբյանը եւ Աննա Գրիգորյանը:

Оставьте комментарий