Ալիևը դիմել է հայ ժողովրդին

Բաքուն պատրաստ է Երևանի հետ բանակցություններ սկսել սահմանների սահմանազատման և խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Պատերազմն ու հակամարտությունը մնացել են պատմության մեջ:

Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել սահմանների սահմանազատման վերաբերյալ՝  տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով, և պատրաստ ենք նաև բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ», — ասել է Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։

Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը բաց չի թողնի այս պատմական հնարավորությունը»,֊ասել է Ալիևը:

 

Оставьте комментарий