Վլադիմիր Պուտինը քիչ առաջ հայտարարություն է տարածել Արցախի և խաղաղապահների հարցով

ՌԴ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց հանդիպման ժամանակ, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը ձեռքբերված հրադադարի ռեժիմի երաշխավորն է:

Մեր օգնությամբ իրականացվում է հումանիտար բեռների առաքում, երկու կողմից տարածքներ են ականազերծվում ինչպես Ադրբեջանի,այնպես էլ Հայաստանի տարածքում, կենսապահովման համակարգը վերականգնվում է, բժշկական օգնություն է ցուցաբերվում բնակչությանը, տասնյակ հազարավոր փախստականներ վերադարձել են իրենց տները՝ ավելի քան 52 հազար մարդ», ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Մեկնաբանելով Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ելույթները Ղարաբաղում իրավիճակի և ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ՝ Պուտինը նշել է. «Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է մեր ռուսական իմաստությունը, որ նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը, յուրաքանչյուր վեճ գեղեցիկ է խաղաղությամբ և այլն»:

ՌԴ խաղաղապահներն, ինչպես հայտնի է, ականազերծման աշխատանքներ են կատարում Արցախի իրենց «պատասխանատվության գոտում», որը Պուտինը կրկին հայտարարեց որպես Ադրբեջանի տարածք։ Իսկ «Ադրբեջանի տարածքում» խաղաղապահների ներկայության այլընտրանքը պատերազմն է։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

spot_imgspot_img

Դիտեք նաև

Related Articles