Քшշքշուկ եւ հшյհոյшնքներ՝ քաղшաքացու եւ Էդմոն Մшրուքյանի միջեւ. ՏԵՍԱՆՅՈՒԹ.

Այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանի և մի քաղաքացու միջև՝ կուսակցության գրասենյակի բակում։

Այս մասին հայտնել է AntiFake.am-ը:«Մի քաղաքացի գրասենյակի բակում մոտեցավ Էդմոն Մարուքյանին, երբ վերջինս կայանում էր մեքենան։

Կարճ խոսակցությունից հետո, որի ընթացքում, AntiFake.am–ի լրագրողի փոխանցմամբ, քաղաքացին Մարուքյանին հարցրել է, թե ինչու նա չի ծառայում Հայաստանին, քաշքշուկ և հրմշտոց սկսվեց քաղաքացու և Էդմոն Մարուքյանի միջև, հնչեցին փոխադարձ հայհոյանքներ։

AntiFake.am–ի տեսախցիկը ֆիքսել է հրմշտոցի և դրան հաջորդած լարված խոսակցություն պահը, որի ընթացքում քաղաքացու և Մարուքյանի երկխոսությունից լսելի են հետևյալ արտահայտությունները․

Քաղաքացի – «Հերքի»։

Է․ Մարուքյան – «Հերքել եմ»։

Քաղաքացի – «Ասա տարածողի, ոչ թե կասկածողի», «տարածողին քֆուր արա»։

Է․ Մարուքյան – «Տարածողին էլ եմ քրֆում»։ «Ասենք, ես կասկածում եմ, որ դու մանկապիղծ ես»։

Քաղաքացի – «Ո՞նց կարաս դու կասկածես, որ ես մանկապիղծ եմ»։

Է․ Մարուքյան – «Բա դու ո՞նց կարաս կասկածես, որ ես ծառայում եմ, կամ չեմ ծառայում»։

Քաղաքացի – «Արա, հերքի, ասում եմ»։

Է․ Մարուքյան – «Հերքում եմ»։

Քաղաքացի – «Ասենք, կասկածողին խի՞ ես քրֆում»։

Է․ Մարուքյան – «Կասկածողին քրֆում եմ»։

Оставьте комментарий