Հայկոն զգում էր իր մшհը… Ի՞նչ էր Մենչին իր մահից մեկ ամիս առաջ ասել Հայկոն

Ինչպես արդեն հայտնել ենք երգիչ Հայկոն մտերիմ է եղել նաև Մենչի հետ:

Նրանց մտերմությունը դեռևս սկսվել է 30 տարի առաջ:

Այս առումով   Starnews.am-ը գրում է.

Մենչն իրենց ընկերության մասին խոսել է նաև ԱՄՆ-ում հեռարձակվող «Հորիզոն» հեռուստաընկերության՝ Հայկոյին նվիրված հատուկ թողարկման ընթացքում:

Մենչը  ասել է, որ իր և Հայկոյի  մտերմությունը սկսվել էր դեռևս  30 տարի առաջ:

Ըստ Մենչի՝ Հայկոն իրենց բոլորին գրավել էր իր մարդկային տեսակով:

Մենչի խոսքով՝ իրենք ընկերախմբով միշտ ամռանը միասին հանգստանում էին, այս անգամ ինքն որոշել էր չմիանալ ընկերներին, բայց  ի վերջո միացել էր:

Մենչի վստահեցնում է, որ Հայկոյի հետ շատ կարեւոր 10 օր էր անցկացրել, սակայն Հայկոն, ով միշտ միայն եղել է ուրախ , այս անգամ այլ էր և ասել է.

«Եթե ես չգնայի, ինձ կյանքում չէի ներելու: Այդ վերջին 10 օրերը երկար կմնան իմ մտքում: Շատ բաներից ենք խոսել: Հայկոն տեսակով խոսացող չէր, ուրախ բաներից էր միշտ խոսում, սակայն վերջին անգամ ասում էր բաներ, որ հիմա եմ հասկանում իմաստը, նա ասում էր բաներ, որ իրեն սազական չէին, իր բնավորությանը հատուկ չէին: Մինչ այդ նա չէր ասել երբեք նման բաներ… Հիմա եմ հասկանում, որ, երեւի, մարդիկ ինչ-որ բաներ զգում են, դրան բացատրություն չկա…»,-նշել էր Մենչը:

Оставьте комментарий