Օրվш Անեկդոտը. գիշերվш 4-ին կինը հшրբшծ գալիս Է տուն և կամաց բացում դուռը.. մեկ Էլ հանկարծ..

Շամպայնը հիանալի համ ուներ և ուրախ ընկերախմբի հետ ժամանակն էլ այնպես աննկատ անցավ, որ կինը չզգաց, որ արդեն շատ ուշ է: Տուն գալով լավ գինпվցած, նա դուռը կամացուկ բացեց և հենց այդ պահին կկվով ժամացույցը կանչեց չորս անգամ: Կինը չկորցրեց իրեն և շարունակեց կու-կու կանչել ևս 8 անգամ և գոհ մնալով սեփական հնարամատությունից գնաց քնելու:

Առավոտյան նախաճաշին ամուսինը հարցրեց,

— Ժամը քանիսի՞ն եկար տուն:

— Երբ տուն մտա, կկուն կանչեց տասներկու անգամ, լավ հիշում եմ, — վստահ պատասխանեց կինը և իրենից գոհ մտածեց. «լավ էլ պլստացի»:

Ամուսինը շարունակեց.

— Գիտե՞ս սիրելիս, մեր կկուն փոխելու ժամանակն է:

— Ինչու՞, — հարցրեց կինը:

— Երեկ, հենց այն պահին երբ տուն մտար, կկուն չորս անգամ կանչեց, հանկարծ ասաց. «Գրողը տանի», ու էլի չորս անգամ կանչեց, հետո կարծես սիրտը խառնում էր, մի կերպ զսպեց ու էլի 4 անգամ կանչեց, հետո քթի տակ ծիծաղեց, կատվի պոչը տրորեց ու փռվեց պարկետին, հաստատ նրա փոխելու ժամանակն է:

Оставьте комментарий