Հրապարակվել է Բաթումում շենքի փլուզման տեսանյութը

Բաթումում 7 հարկանի շենքի (ավելի վաղ հաղորդվել էր, որ շենքը 5 հարկանի է) մի հատվածի փլուզման հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։

4 դ իերը դուրս են բերվել ուշ գիշերը, ևս մեկը՝ քիչ առաջ։ Զո հերից մեկը տարեց կին է, երկուսը՝ անչափահաս, երկուսը՝ տղամարդ։

Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են արդեն ավելի քան 15 ժամ։ Ներկայում դեռևս փրկված է 5 մարդ՝ երկու երեխա, երկու տղամարդ և մի երիտասարդ կին։

Եվս երկու մարդու հետ կապ է հաստատվել, նրանց գտնվելու վայրը ճշտվում է։

Оставьте комментарий