Մոսկվայի չվերթը չեղարկվել է. «ասում են՝ օդանավի պատուհանը ջարդվել է». ուղևորներն անելանելի վիճակում են (Տեսանյութ)

Մոսկվայի չվերթը չեղարկվել է. «ասում են՝ օդանավի պատուհանը ջարդվել է». ուղևորներն անելանելի վիճակում են (Տեսանյութ)

Այսօր առավոտյան պետք է տեղի ունենար «Արմենիա» ավիաընկերության Երեւան-Մոսկվա չվերթը, որը սակայն տեղի չի ունեցել:

Առավոտյան ժամը 6-ից օդանավակայանում գտնվող ուղեւորները վրդովված են. «Մեր չվերթը չեղարկեցին, մեզ մինչեւ հիմա պահել են օդանավակայանում: Ժողովրդի կեսին համոզելով ուղարկել են տուն: Մեր բագաժները բերել են լցրել են էստեղ, բագաժները տալիս են, գնում են:

Ուզում եմ հասկանալ՝ ով է պատասխան տալու այս չեղարկման համար»,-News.am-ի հետ զրույցում նշեց ուղեւորներից մեկը:

Оставьте комментарий