Սшրսшփելի վթшրից մшհшցшծը պшտերшզմի ժամանակ հրաշքով փրկված Սամվել Ավետյանն էր

Սшրսшփելի վթшրից մшհшցшծը 20-ամյա Սամվել Ավետյանն է եղել, ով նոր էր զորացրվել բանակից, պատերազմի օրերին Մատաղիսի դիրքերն էր պաշտպանում, անցել էր այդ ողջ արհավիրքի միջով ու ողջ մնացել։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Արամ Գեւորգյանը:

«Կհիշեք, օրեր առաջ Արմավիր-Երևան ճանապարհին սարսափելի վթար էր եղել. ոստիկանական մեքենան բախվել էր Տոյոտային և արդյունքում 2 ոստիկան և Տոյոտայի վարորդը տեղում մահացել էին։

Քննչական կոմիտեն գրել էր, որ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել Տոյոտային։

Տոյոտայի ղեկին 20-ամյա Սամվել Ավետյանն է եղել, ով նոր էր զորացրվել բանակից, պատերազմի օրերին Մատաղիսի դիրքերն էր պաշտպանում, անցել էր այդ ողջ արհավիրքի միջով ու ողջ մնացել»,- գրել է նա։

Դիտեք նաև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.