Ադրբեջանցիները խոշ տանգել ու գլխ ատել են 19-ամյա հայ ռազ մագեր ուն . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գե րի ընկած որդու գլխ ատված դ ին ստանալուց հետո Լուսինե Դարբինյանի համար կյանքի գույները խամրել են:

Տան միակ զավակն էր Գագիկը, որ սեպտեմբերի 14-ին կդառնար 20 տարեկան:

Մայրը «Հետքին» պատմել է, որ իր որդու խոշ տանգված մարմինը Երևան է տեղափոխվել այն ինքնաթիռով, որը իբր դատարկ է եկել Երևան.

«Ապրիլի սկզբներն էր, երբ Բաքվից գեր իների հետևից գնացած ինքնաթիռը դատարկ եկավ, այսինքն տարածվեց լուր, որ սպանված գեր իներ են բերել, բայց պաշտոնական հայտնեցին, թե գնացել, դատարկ է եկել:

Մենք խառնվեցինք իրար, նորից ահազանգեցինք ու ապրիլի 19-ին հայտնաբերեցինք Գագիկիս (19-ամյա Գագիկ Մկրտչյան՝ խմբ.) դ ին Մխիթար Հերացիում…

Հիմա քրեական գործ կա հարուցված բոլոր ուղղություններով, թե ինչու են ժամկետանց զինծառայողին սպանել գեր ության մեջ, և ու՞ր է գլուխը…»:

Մայրն անձամբ է գնացել ճանաչելու որդու մարմինը:

Ասում է, որ տղան դաժանաբար խոշտանգված է եղել, թեւի կաշին՝ քերթած,

կրծքավանդակին՝ դա նակի բազմաթիվ հետքեր, ոտքին՝ հրազ ենային երկու վերք, կողերը՝ լիովին ջարդված, մարմնի վրա այրվածքի հետքեր են եղել: Գագիկը եղել է գլխա տված:

Լուսինեն դիահերձող բժշկին հարցրել է, արդյո՞ք տղայի ներքին օրգանները տեղում են և ստացել բացասական պատասխան:

Оставьте комментарий