4 օր шռшջ Երшսխում տեղի ունեցшծ փոխհրшձգությшն հետեւшնքով զпհվшծ Սшմվել Ալшվերդյшնի որդին է: Նш հրшժшրվում է ընդունել հոր մшհը, սգո шրшրողություններին չի մшսնшկցել

Հուլիսի 14-ին Երասխում ադրբեջանական զինուժի հետ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում զոհված պայմանագրային զինծառայողը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, 38-ամյա Սամվել Ալավերդյյանն է։

Հայաստանի ՊՆ-ն միջադեպի ողջ պատասխանատվությունը դրեց ադրբեջանական կողմի վրա։

Ադրբեջանը, որը ևս կորուստ ունեցավ՝ մեկ վիրավոր, մեղադրեց հայկական կողմին:

Սակայն զոհված զինծառայողի տուն ոչ մի պաշտոնյա չգնաց, նրա հարազատների ձեռքը ոչ ոք չսեղմեց։

Հարազատներին ցավակցելու գնացին միայն զոհվածի ծառայակից ընկերները, զինկոմիսարիատի ներկայացուցիչները, ոստիկանության թաղայինը։

Երեկ Սամվել Ալավերդյանի դին հողին հանձնեցին։ Սամվելի դեռահաս որդին՝ Հայկը, հրաժարվում է ընդունել հոր մահը։ Նա սգո արարողություններին չի մասնակցել։

Մեր այցելության պահին և ողջ ընթացքում իր մահճակալից դուր չեկավ։

Հայկը առաջինն է ընտանիքից կայքերում կարդացել պաշտպանության նախարարության ցավակցական հաղորդագրությունը հոր մահվան վերաբերյալ․

«Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մա հացու հր ազենային վի րավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գագիկ Սամվելի Ալավերդյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։

Շարունակությունը՝ այստեղ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.