Վաղվանից ձյուն է գալիս պատրաստվեք դիմավորելու

Ուշադրություն

Հոկտեմբերի 05-ի երեկոյան ժամերին, 06-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ին կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 04-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 05-06-ին, 07-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 07-ի ցերեկը, 08-09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 04-ի ցերեկը, 05-06-ին, 07-ի գիշերը շրջանների զգալի մասում, 07-ի ցերեկը, 08-09-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 04-ի ցերեկը, 05-06-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքի հոկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 29․0°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 1․2.°C (1987թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 15․2°C

Оставьте комментарий