Այնքան բանի միջով ենք միասին անցել, իսկ այսօր… Գարիկ Մարտիրոսյանի անչափ հուզիչ գրառումը Հայկոյի մասին․ Որքան ցшվ կա այս խոսքերի մեջ

Երգիչ, երգահան Հայկոյի անժամանակ մш հվան կապակցությամբ սոցցանցերի իրենց էջերում ափսոսանքի և ցш վակցության խոսքեր են հղել նաեւ արտերկրում բնակվող և ստեղծագործող բազմաթիվ հայրենակիցներ։

 

Մոսկվաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը նշել է, որ մեծ կп րուստ է ոչ միայն հայ մշակույթի, այլեւ անձամբ իր համար: «Հայկո։ Մենք քեզ սիրում ենք։ Եվ սիրելու ենք միշտ:

Ընկերներ, կյանքից հեռացել է լավ մարդ, տաղանդավոր երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը։ ՈւՀԱ-ի «Նոր հայեր»-ի բոլոր երաժշտական մշակումների հեղինակ, հրաշալի երաժիշտ, կոմպոզիտոր, աներեւակայելի խարիզմատիկ երգիչ, «Եվրատեսիլ 2007»-ում ՀՀ ներկայացուցիչը։

Կենսուրախ, արեւոտ և պայծառ մարդ, հուսալի ընկեր։ Չեմ կարողանում հավատալ, որ դու էլ չկաս։ Եվ երբեք չեմ կարողանալու համակերպվել դրա հետ։

Այնքան բան ենք մենք միասին արել եւ այնքան բանի միջով ենք միասին անցել, Հայկո ջան։

Դառը պահեր և ոգեշնչող հաղթանակներ՝ ամեն ինչ եղել է քո կյանքում։ Իսկ այժմ դու չկաս։

Ի՜նչ սш րսափելի է դա․․․ Մեծ կп րուստ հայ մշակույթի համար։ Մեծ կп րուստ ինձ համար։

Հավերժ լույսերի մեջ մնաս։ Լույսը, որ դու տվեցիր, միշտ կմնա մեզ հետ։ Ես միշտ հիշելու եմ քո ձայնը և ժպիտը։ Շնորհակալություն քեզ ամեն ինչի համար։ Երկնային արքայությունը քեզ»,- գրել է նա։

 

Оставьте комментарий