Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր փաստեր․
Մի՛ հայհոյեք Ալեքսանդր Լապշինին, որ նա հրաժարվում է իր իսկ ասած խոսքերից։ Ես պատերազմից առաջ և պատերազմից հետո՝ 8 ամիս շարունակ նրան համոզում էի խոսել առաջին դեմքով և պատմել ամեն ինչ, բայց հասկացա, որ վախը մեծ դերակատար է։
Չմոռանանք՝ Լապշինը մեծ դժվարությունների միջով է անցել, երկար ամիսներ տանջանքներ է կրել Ադրբեջանի բանտում, հետո ևս հետապնդվել է, ինչին ես ականատես եմ եղել, փորձել իմ կապերով օգնել՝ խուսափելու ադրբեջանական հետապնդումներից։
Հուսով եմ, գոնե սա Լապշինը կհաստատի։ Չնայած նրան, որ Ալեքսանդրը հրաժարվում է իր բոլոր ասածներից՝ լավ գիտակցելով, որ դրանց ապացույցները ես ունեմ, ես չեմ դադարում նրա նկատմամբ լավ վերաբերմունք ունենալ, քանի որ Լապշինը մեծ գործ է արել մեր հայրենիքի համար։