«Խնդրեց մենեջերին, որ ես իրեն չսպասարկեմ, այլ իր հետ ճաշեմ». Վաղինակ Շուշանյան

«Էլեկտրիկ Երևան», «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Հայկոյի հետ ընկերացա Էլեկտրիկի ժամանակ: Անցել էր ահագին ժամանակ ու ես սկսել էի մատուցող աշխատել քաղաքի ռեստորաններից մեկում:

Մի օր Հայկոն եկել էր հաց ուտելու ու ես մոտեցա սպասարկելու: Մի պահ սառած կանգնեց, աչքերը լցրեց ու ասեց

— Ապեր բա խի՞ սենց որ, վաբշե չեն գնահատում էլի մարդու արած: Չեմ ասում, որ մատուցողը վատ գործա, բայց էտքանից հետո քո տեղ ուրիշ տեղ պիտի լիներ:

Հետո խնդրեց մենեջերին, որ ես իրան չսպասարկեմ այլ միանամ իրեն ճաշելու: Շատ հաճելի երեկո անցկացրինք միասին:

Հայկո ջան, ընկերս, լավ մարդ ու երաժիշտ` լույսերի մեջ մնաս…»:

Оставьте комментарий