Խոշոր шվտովթшր Կոտшյքի մшրզում. 5 վիրшվпրներից 3-ը երեխшներ են. шվտոմեքենաների խցшնումը հшսնում է 10 կիլոմետրի

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 5 վիրшվпրներից 3-ը երեխшներ են. ավտոմեքենաների խցանումը հասնում է 10 կիլոմետրի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում,  Երևան-Սևան ավտոճանապարհի 29.5 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Լexus, Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթ արի հետևանքով 5 հոգի, որից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մա րմնական վն ասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր ու Չարենցավանի հիվանդանոցներ:

Վի րավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Բյուրեղավանի և Չարենցավանի բժշկական կենտրոնների բժիշկները:

Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակի եզրին՝ բախվելով երկաթե արգելապատնեշներին, իսկ Opel-ն էլ մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին՝ նույնպես բախվելով երկաթբետոնե արգելապատնեշներին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու հատուկ ճոպանով կապել են Lexus-ը, որպեսզի այն չգահավիժի:

Վթարի հետևանքով երթևեկեությունը նշված հատվածում դարձել է դանդաղընթաց, իսկ ավտոմեքենաների շարասյունը հասնում է մոտ 10 կիլոմետրի:

Оставьте комментарий