«Երբ մեծանաս, հիշողությանդ մեջ կմնան․․․»․ 2017թ-ին Հայկոյի խոսքն իր որդուն. Տեսանյութ

Հայկոն հայ երգարվեստի ինքնատիպ երգիչներից էր, ով իր ստեղծագործական ոճին միշտ անդավաճան մնաց։ Նրան համարում էին ռոմանսների երգիչ, նրա ամեն մի երգից սեր էր հոսում։

Հայկոն պարբերաբար ակումբային համերգներ էր ունենում, որոնք անցնում էին ջերմ ու լեցուն սրահներում։ Իսկ 2017 թվականին՝ 10 տարվա լռությունից հետո, Մարզահամերգային համալրում տեղի ունեցավ նրա երևանյան մեծ մենահամերգը։ Երևանի և սիրո մասին երգող Հայկոն իր համերգի համար ընտրել էր «Սիրո հավերժ քաղաք» խորագիրը։

Երգիչը համերգի ընթացքում նման խոսքերով դիմեց հանդիսատեսին․

«Ինձ մոտ կյանքում երկու բան լավ չի ստացվում ՝ փող աշխատել և խոսել: Առաջինը, իհարկե, կատակ էր։ Բայց այսօր փորձելու եմ ավելի շատ խոսել և պատմել 10 տարվա լռության մասին»,– համերգի ժամանակ ասել էր Հայկոն։

Հայկոն համերգի ժամանակ դիմեց նաև որդուն՝ Արմանին։ Նա մասնավորապես ասաց հետևյալը․

«Ամեն բան խառն է․ ես ուզում եմ պատմել միանգամից։ Չէ, ավելի ճիշտ, ուզում եմ ասել այն կարևորը, որ սովորական օրերին չեմ էլ համարձակվի։

Գիտես, ժամանակը մեր կյանքի ամենաբարդ հանգույցն է։ Ու ներիր ինձ, որ, երբեմն, քեզ դարձնում եմ իմ մեծական ցայտնոտի մասնակիցը ու չեմ տրվում քո մանկական կարևոր գործերին։

Երևի հետո, երբ մեծանաս, հիշողությանդ մեջ կմնան ինչ–որ բաներ, որ ականջի ծայրով լսել էիր։

Ես ուզում եմ սովորեցնել քեզ մարդկանց հետ շփվելու արվեստ կամ երբ ականջակալներս խլացնում են իրականությունը ու քեզ չեմ նկատում, իմ լռության մեջ դու սովոր ես լսել․․․ լսել բոլոր մարդկանց, լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկել և վերցնել միայն լավը։

Ես շտապում եմ քեզ սովորեցնել գնահատել ժամանակը ու, վստահ եմ, կհասցնեմ»։

Նշենք, որ Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, 10 տարեկան է։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

spot_imgspot_img

Դիտեք նաև

Related Articles