Իր կյանքի ամենամեծ հաղթանակը, տոնը Հայկոն համարում էր որդու ծնունդը. բացառիկ մանրամասներ Հայկոյի մասին

2011 թվականի լուսանկարներ են՝ Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արմանի լույս աշխարհ գալուց երեք օր անց: ՀՀ վաստակավոր արտիստը որդուն առաջին անգամ լուսանկարելու հնարավորությունն ու հայր դառնալու մասին պատմել է Newmag-ին:

Իր կյանքի ամենամեծ հաղթանակը, տոնը Հայկոն համարում էր որդու ծնունդը: Ամանի ծնվելուց մի քանի օր առաջ հարցազրույցի ընթացքում ոգևորված, երջանիկ անկեղծանում էր.

«Այս ամբողջ ինն ամիսների ընթացքում սա եղել է մեր ամենացավոտ թեման` ում նման է լինելու Արմանը: Ես չափազանց ծանր էի տանում:

Իսկ Անահիտն ամեն ամիս գնում էր ուլտրաձայնային ապարատով հետազոտվելու, եթե հնարավարություն լիներ, պատրաստ էր մի քանի կամերաներով կապ հաստատել որդու հետ:

Առաջին անգամ, երբ 4D սարքով ձայնագրել էր երեխայի պատկերը, շոկի մեջ էի ընկել` Անահիտին չափից շատ էր նման ու սթրեսից այդ օրը մեքենաս խփեցի»,-ամիսներ անց արդեն այս մասին Հայկոն ժպիտով էր պատմում:

Оставьте комментарий