Ադրբեջանի նախագահը սպшռնшլիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցին հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին:

«Եթե մենք տեսնենք, որ հայկական ֆաշիզմը գլուխ է բարձրացնում,

եթե տեսնենք, որ նոր վտանգ կա մեր ժողովրդի ու պետության համար, ապա, առանց վարանելու կկոտրենք հայկական ֆաշիզմի գլուխը:

Թող ոչ մեկ չմոռանա, որ պատերազմի ու հաղթանակի խորհրդանիշ «Երկաթե բռունցքը» տեղում է»,

ասել է նա, գրում է ադրբեջանական АПА գործակալությունը:

 

Оставьте комментарий