ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ասուլիսի ժամանակ անդրադարձավ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, գե րիների հարցին:
«Մի քանի անգամ հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, բայց Ադրբեջանը չի արձագանքել ու ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն,
մտադիր է ռազմական նոր բախումներ հրահրել Արցախում ու հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում:
Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել սահմանանշման աշխատանքները…. Ռա զմագ երիների, պա տանդների ու պահվող այլ անձանց չվերադարձնելու՝ Ադրբեջանի գործելակերպը եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ: