Հրատապ. Երևանում արտակարգ դեպք է գրանցվել.. ինչ է պատահել

Այսօր Երևանում արտակարգ դեպք է գրանցվել. ուղևորներին տեղափոխելիս պոկվել է 33 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսներից մեկի դուռը։

Ֆեյսբուքյան օգտատեր Արփի Հակոբյանն այդ մասին ահազանգել է իր էջում՝ նշելով նաև քաղաքապետարանի էջին ու Մարությանի խոսնակին. «Առավոտյան, երբ բոլորը շտապում են աշխատանքի, «ԳԱԶԵԼ»-ի դուռը պոկվում է ու բոլորս ստիպված իջնում ենք, սպասում այլ երթուղայինի:

Ու էնքան վատ վիճակում էր, որ մինչև վերջ չէր էլ բացվում ու չեմ բացառում, որ կարող էր ընթացքի ժամանակ էլ պոկվել:

Մի անգամ էլ ես եմ բախվել այս խնդրին. իջնելիս դուռը թեթև փակել եմ, բայց պոկվել ու ընկել է:

Հակոբ Կարապետյան, ե՞րբ են շարքերից դուրս գալու այս ոչ պիտանի «ԳԱԶԵԼ»-ները, էլ չեմ ասում, որ մարդիկ մի ոտքի վրա կանգնած ու մի կերպ են գնում»։

Оставьте комментарий