Տարածեք. մինչև 120.000 դրամի տուգանք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր

Առող ջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիե նիկ սանիտ արահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը սեպտեմբերի 22-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, թե ինչ իրավական նորմեր են գործելու, եթե քաղաքացին հրաժարվում է պատվաստվել կամ թե ստավորվել:

«Առո ղջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր գործառույթներն իրականացնում է ստուգումների, ստուգայցերի վարչական վարույթների միջոցով, այս պարագայում՝ ստուգայցերի միջոցով: Պետք է ասեմ, որ ստուգայցերը սկսվել են շատ վաղուց՝ Կորո նայի առաջին դեպքերին զուգընթաց:

Ստուգայցերը պլանավորվում են մեկ օր առաջ, և առաջին հերթին ընտրվում են ռիսկային կազմակերպությունները, որտեղ գրանցվել էր կորո նավիրուսի 3 և ավելի դեպք, բացի դրանից ընտրվում են մարդաշատ վայրերը, օրինակ՝ առևտրի կենտրոնները»,-նշեց նա:

Ըստ նրա՝ դա չի նշանակում, որ այլ կազմակերպություններ չեն վերահսկվելու և այնտեղ ստուգայցեր չեն կատարվելու: Նա նշեց, որ ստուգայցերը պատահական են լինելու:

«Որևէ մի պահանջի խախտման դեպքում գործատուն ենթարկվում է տուգանքի: Ֆիզիկական անձանց նկատմամբ, առաջին անգամ խախտում հայտնաբերելու դեպքում՝ 10-ից 20 հազար դրամ, իսկ իրավաբանական անձանց դեպքում 40-ից 120 հազար դրամ»,-ասաց Աննա Հարությունյանը:

Նա նշեց, որ նույն օրվա մեջ տվյալ հիմնարկ կարող են այցելել մի քանի անգամ դա կախված է նրանից, թե գործատուի մոտ քանի խախտում է հայտնաբերվել:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

spot_imgspot_img

Դիտեք նաև

Related Articles