«Հաղթանակ» զբոսայգին հանդես է գալիս գեղեցիկ անակնկալով… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Hraparak.am-ը գրել է. «Հաղթանակ» զբոսայգին այսօր՝ սեպտեմբերի 21-ին հրավիրում է բոլորին միասին անցկացնելու անկախության օրը։

«Ազգի ու պետության հավերժության գաղափարախոսության իրեղեն գործիքն անկախությունն է, ու հենց դրանով էլ մենք կարող ենք ստեղծել ազատ ու ապահով ապագա մեր երեխաների համար», – կարծում է զբոսայգու աշխատակազմը, որը հրավիրում  է բոլորին միասին  տոն դարձնելու նախ փոքրիկների օրը՝ նվիրելով նրանց իրական և շատ երջանիկ պահեր։ Առավոտյան Ժամը 10։00-13։00 լինելու են հատուկ անակնկալներ բոլոր երեխաների համար, այդ թվում քսան անվճար ատրակցիոններ մինչեւ 13 տարեկան բոլոր  երեխաների համար։

Այգում տեղի են ունենալու ինչպես նաև յուրահատուկ շոու ծրագրեր, երաժշտական տարբեր կատարումներով հանդես են գալու շու բիզնեսի շատ տարբեր ներկայացուցիչներ, ներկա են լինելու նաև մուլտհերոսներ, երեխաները կստանան նաև անակնկալ նվերներ։

Մուլտհերոսներն և խաղավարները, որոնք, որ պիտի  կազմակերպեն  երեխաների ամենասիրելի և սպասված խաղերը, հանդես են գալու ժամը 17։00-ից մինչև 18։00-ն, որից հետո արդեն կժամանի արդեն աճպարարը իր հեքիաթային հնարքներով։

Սիրելի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ շոու ծրագիրն էլ կմեկնարկի երեկոյան ժամը 18։30-ին։

Оставьте комментарий