Լավ լուր․ Ադրբեջանական կողմը վերադարձրել է 2 ՀՀ քաղաքացիներին․ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է Գորիս-Որոտան ճանապարհահատվածում անհետացած անձանց: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։

«Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտ անգության ծա ռայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ համայնքի 2 բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց ապա հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի տասնութին, ժամը 21:00 -ի սահմաններում ՀՀ ազգային անվտ անգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի 2 բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց ու հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.