«Լեռնային Ղարաբաղ այլևս չկա». հասկանալի՞ է. ադրբեջանցի ոստիկանները՝ հայ երեխաներին (Տեսանյութ)

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում այսօր՝ սեպտեմբերի 17-ին,

հսկողություն իրականացնող ադրբեջանցի զինված ոստիկանները կանգնեցրել են արցախցի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը, դաշույնով մաքրել ավտոբուսի վրա փակցված Արցախի Հանրապետության դրոշը պատկերող պիտակը:

Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ադրբեջանցիները լկտի պահվածքով իջեցրել են բոլորին և սկսել են ստուգել մեքենան, բարեբախտաբար ռուս սահմանապահները նկատել են և երեխաներին ճանապարհել

«Դուք պետք է իմանաք, որ Լեռնային Ղարաբաղ այլևս չկա, Լեռնային Ղարաբաղն արդեն Ադրբեջանինն է, հասկացա՞ք»,- ասել է ադրբեջանցին հայ երեխաներին:

Оставьте комментарий