Գեղամ Մանուկյանը հրապարակել է իր պարգևավճարի չափը

Անուղղելի են սրանք։ Քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381420 դրամ գումար։

Այս մասին ֆեյսբուքում գրել է Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը .

«Այս իշխանությունը շարունակում է պետական կոռուպցիան։

Հայաստան խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը։ Այս գումարը պատգամավորներինը չէ։

Պարգեւավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել…մեր խմբակցության պատգամավորները հրաժարվում են այս պարգեւավճարից, ավելի ուշ կհայտնենք՝ ուր կուղղենք այն»։

Оставьте комментарий