Փաշինյանի լուսանկարի տակ հայհոյանք կատարելու համար քաղաքացին որոնվում է

«Առավոտը» գրել էր, որ իր ունեցած տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրություն, որ Հրանտ Ա.-ն Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո կատարել է վիրավորանք պարունակող գրառում:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հ. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

168.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը՝ հավելելով, որ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Այլ մանրամասներ չհաղորդվեցին:

Մեր տեղեկություններով՝ վիրավորանք պարունակող գրառումը կատարվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Оставьте комментарий