Ող բերգական դեպք՝ Սյունիքի մարզում. Կապանի «պոստերից» մեկում հայտնաբերվել է պահեստազորայինի դ ին, կա 1 վիրшվոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ող բերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից  Կապանի «պոստերից» մեկում հնչել են կրակոցներ։ Դեպքի վայր ժամանած տեղի ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ կրակոցների հետևանքով 1 պահեստազորային մա հացել է, 1 հոգի էլ հրազենային վնա սվածքներ է ստացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մա հացածը Երևանի բնակիչ՝ 43-ամյա Մկրտիչ Հ-ն է, իսկ վի րավորը՝ Երևանի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Ս-ն։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության և կայազորի քննչական վարչության քննիչները արդեն պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, և կա կասկածյալ, ում արձակած կրակոցների հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ հրազենային վիրավորում է ստացել։

 

Оставьте комментарий