Ո՞ւր է կորել «Որբերի» Անին, և ինչպիսի՞նն է հիմա նա (տեսանյութ)

Այսօր կանդրադառնանք «Որբեր» հեռուստասերյալից հայտնի Անիին՝ նույն ինքն Աննա Սարգսյանին։ Աննայի խոսքերով՝ սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ հանդիպումն իր կյանքում ճակատագրական էր:

«Հաճախում էի Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոն` պարի դասըթացների: Հիշում եմ` կյանքիս լավագույն օրերից էր: Հաջորդ օրը համերգ ունեինք, գլխավոր փորձն էր եւ ես ուշացել էի ու, բնավորությանս համաձայն, տագնապալից վիճակում էի:

Արագ-արագ շնչառական վարժություններ էի անում, որպեսզի սկսեի պարել: Այդ ժամանակ մեզ մոտ եկան ռեժիսոր Ելենա Արշակյանն ու պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը: Բոլորին նայեցին, հետո ինձ կանչեցին ու հարցրեցին` արդյո՞ք կցանկանամ հեռուստասերիալում նկարահանվել:

Ի՞նչ պետք է պատասխաներ 7-ամյա աղջիկը, ում փոքրիկ կյանքի մեծ երազանքն է եղել ֆիլմում նկարահանվելը: Միանգամից համաձայնվեցի, այնուհետեւ խոսեցին իմ ծնողների հետ եւ նրանց համաձայնությունը ստանալուց հետո սկսեցի նկարահանվել հեռուստասերիալում»,-նշում է Աննան:

Оставьте комментарий