Կաֆեներում նստած, զորքի կենացը խմելով՝ պատերազմ չէինք հաղթելու… Ու թող ինձ չպատմեն այդ մանկամիտ խոսքերը, թե… Արծրուն Հովհաննիսյան

«Դուք, կաֆեներում նստած, մեր կենացը նույնիսկ խմելով, զորքի կենացը խմելով, պատերազմ չէինք հաղթելու, չէ՜, չէինք հաղթելու:

Ու թող ինձ չպատմեն այդ մանկամիտ խոսքերը, թե ամբողջ ճշմարտությունն ասեիք, որ չասեիք մենք հաղթելու ենք, մենք կհելնեինք կգնայինք կկռվեինք: Գնու՞մ եք: Հիմա մի քիչ էլ չափազանցված

տեղեկություններ են ստանում սահմանից, բոլորդ գնու՞մ եք սահման: Ասում եմ՝ շատ հաճախ չափազանցված, նույնիսկ փոքր բանը մի հատ շատ մեծ ահարկու բան ներկայացված գրվում է՝ Վարդենիսի մասին, Գորիսի մասին, Սև լճի մասին:

Գնու՞մ եք: Տենց բոլորդ ազգովի գնում եք կռիվ, հա՞:

Եկեք մենք չխաբենք մեզ, մենք դասեր չենք քաղել և 25 տարի այս ժողովրդին հայրենասիրություն չենք դաստիարակել»:

 

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

spot_imgspot_img

Դիտեք նաև

Related Articles