Պուտինը պատմել է՝ ինչու է թողել բռնցքամարտը և սկսել է զբաղվել․․․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է մանուկ հասակում բռնցքամարտի մարզումների մասին և հիշել, թե որ պահին է որոշել թողնել դրանք և սկսել զբաղվել ըմբշամարտով, գրում է ՏԱՍՍ-ը:

«Երրորդ, թե չորրորդ մարզման ժամանակ քիթս կոտրեցին», ասել է նախագահը Կրեմլում օլիմպիական մարզիկների հետ զրույցում:

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ինքը դաստիարակվել է հասարակ ընտանիքում, «և ապրում էր բակում»:

«Ես ոչ մի տեղ, ոչ մի բժշկի մոտ չեմ գնացել: Բայց անհնար էր նույնիսկ մատով դիպչել քթիս: Կոտրված էր:

Ինչպես հետագայում պարզվեց, այն կոտրված էր: Քիթս գերաճել էր, և ես որոշեցի, որ պետք է ըմբշամարտով զբաղվեմ»,  ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը ձյուդոյի և սամբոյի սպորտի վարպետ է:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.