Պուտինին խիստ անհանգստացրել է Աղվան Հովսեփյանի ձերբա կալությունը: Փորձառու գե լ է, վռազ վատ հոտ է զգացել դրանից: Ջոկում է, որ… «ՉԻ»

4rd.am-ը գրել է. «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախկին գլխավոր դա-տախազ Աղվան Հովսեփյանի ձերբ-ակալությունը, ասել է հետևհալը.

«Իմ կարծիքով՝ Աղվան Հովսեփյանը պետք է ցուցմունքներ տա Քոչարյանի վրա, Ռոբերտ Քոչարյանն էլ պիտի ցուցմունքներ տա Պուտինի վրա»: «ՉԻ». Եթե այսօր հետևել եք ՌԴ կառավարության նիստին, ապա նկատած կլինեք, որ Պուտինի դեմքին գույն չկար: Խոսում էր Բալթիկ ծովի տակով նոր գազատար անցկացնելու, ռուսական ֆուտբոլում լեգեոներների թիվը կրճատելու վերաբերյալ, բայց անտրամադիր էր, անհավես, մի թավուրի, միտքն ուրիշ տեղ էր: Շատերն էին մտածում, թե երևի թալիբների մոմենտով է խա ռնված իրար:

Բայց դե, իրականում, ակնհայտ է, որ Պուտինին խիստ անհանգստացրել է Աղվան Հովսեփյանի ձերբա- կալությունը: Փորձառու գե-լ է, վռազ վա-տ հոտ է զգացել դրանից արդեն: Ջոկում է, որ Աղվան Հովսեփյանը կարող է ցուց մունքներ տալ Քոչարյանի վրա, սա էլ հարյուր փաստաբան ունի, սաղ գործը շուռ կտա Պուտինի վրա, վերջին վարիանտ՝ Աղվան Հովսեփյանի ցուցմունքները re-forward կանի դեպի Ռուսաստանի նախագահը:

Բա գիտեք՝ ինչի՞ էր ռուբլու կուրսն այսօր տատանվում: Բա ռուսները անորոշության մեջ են, չգիտեն, թե ինչով է ավարտվելու Աղվան Հովսեփյանի գործը, հիմիկվանից արդեն դոլարի պաշար են հավաքում:

Оставьте комментарий