Երեկ մեր մեդիադաշտում հայտնվեց լուր, թե վերջ, Տիգրանաշենը հան ձնեցին, ստորագրեց… Այսօր տեղափոխվեղ թշ նшմական երկիր, թե… Մովսես Հարությունյան

Մովսես Հարությունյանը գրել է.

Երեկ մեր մեդիադաշտում հայտնվեց լուր, թե վերջ, Տիգրանաշենը հանձնեցին, ստորագրեց… Այսօր արդեն այդ լուրը մեր մեդիադաշտից տեղափոխվեց հարևան ադրբեջանական լրահոս, ու թշն ամական երկրում սկսեցին մեր մեգալուրից ոգևորված` իրենք էլ վրադիր մի քանի բան ավելացնել և տարածել։

 

Հիմա էլ, արդեն, 3-րդ ալիքն է հասել մեր մեդիադաշտ, ու մի քանիսը գրում են, թե ադրբեջանցիներն ասում են, որ Տիգրանաշենը հանձնել են` չիմանալով, որ այդ լուրը ադրբեջանցիներին հենց մենք` հայերս ենք սկուտեղով մատուցել։

Դե իսկ Տիգրանաշենի «հանձնման» բովանդակային մասին չեմ էլ անդրադառնում, քանի որ աբսուրդ է խոսել այդ մասին։

Քիչ, թե շատ տեղեկացված մարդը կիմանա, որ առանձին Տիգրանաշենի հարց չի կարող քննարկվել, որովհետև նման առանձին հարց գոյություն էլ չունի։

Տիգրանաշենի հարցը մյուս բոլոր անկլավների հետ միասին կարող է քննարկվել բացառապես սահմանագծման և սահմանազատման հարցերով բանակցությունների ընթացքում, որոնք, ի դեպ, դեռևս տեղի չեն էլ ունենում։

Հ.Գ. Ավելացնեմ, որ Տիգրանաշենի հարցի նույնիսկ քննարկումը դեռևս չի նշանակում դրա հանձնում կամ փոխանակում։

Оставьте комментарий