Ես ձեր զավակներին չեմ մաղթում ոչ մ ահ, ոչ էլ ցավ, չէ մաղթում եմ միայն, որ…. Կարին Տոնոյան

Իշխանական ցինիզմի հերթական դրսևորումը.- այս մասին իր ֆեյսբուքյան էրում գրել է «5165» շարժման առաջնորդ, զոհված հերոսի մայր Կարին Տոնոյանը :

«……..Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այն, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զ_ոհած մեր ն_ահատակների հիշատակին»։

Ես գիտեի, որ կա հոգու ցավ, բայց չգիտեի, որ կա մտքի ցավ, ա_րյան ցավ ու ատելության ցավ….
Այս մարդը բացահայտ ծաղրում է նախ մեզ՝ որդիներին կ  որցրած ծնողներիս, և ստիպում, որ երակներումս արյան փոխարեն ատելության լեղի հոսի, որ զ  րկվենք մարդկայնորեն դ ատելու կարողությունից, որ հոգիներս երազի անգամ դժ ողքի մասին, բայց ոչ այսպիսի նվաստացման, այսպիսի անճարության, ազգային այսպիսի անարժանապատիվ կեցվածքից տա ռապելու մասին:

Դուք՝ հայրենիքը դավադիր պա_տերազմով նվիրաբերածներդ մեր զո_հված զավակների հիշ ատակին «գունագեղ» տոն եք նվիրում, մեզ նորից խելագարության հասցնում, մենք էլ մեր հերթին նվիրում ենք այն ձեր բոլոր դ ժբախտ զավակներին, ում հայրերի խղճի վրա է մեր զավակների անմեղ ա  րյունն ու Հայրենիքի կ որստի մեծագույն մեղքը:

Ես ձեր զավակներին չեմ մաղթում ոչ մ-ահ ու ոչ էլ ց-ավ, չէ, մաղթում եմ միայն, որ հարյուր տարի ապրեն ու հարյուր տարի ամեն վայրկյան հիշեն, որ իրենք մա-րդասպանների ու ազգա-դավների զավակներ են:

Մաղթում եմ, որ ձեր զավակները այդ բոլոր տոնակատարություններին լիաթոք մասնակցեն ու իրենց ձեռքի գինու բաժակի մեջ միշտ տեսնեն ու զգան իրենց հայրերի հեղած ա-րյան համը:

Մաղթում եմ, որ 100 տարվա մեջ 100 երկիր ու տուն փոխեն ու այդպես էլ չկշտանան երբեք ու չհասկանան հայրենի տան ու Հայրենիքի հարգը….
Ոչ մեկը չհամարձակվի այլևս խոսել մեր որդիների մասին կամ նրանց հիշատակին որևէ տոն նվիրել, նրանք ոչնչով ձերը չեն, նրանց ոտքերի փոշին անգամ ձերը պատվից ու գիտակցությունից կիլոմետրերով վեր ու վեհ է:

Այսուհետ խոսելիս կտաք միայն այն նահ-ատակների անունները, ում ծնողները ձեզ կտան այդ իրավունքը:
Չհամարձակվեք խոսել բոլորի անունից, չհամարձակվեք ու չհամարձակվեք»:

 

Оставьте комментарий