ՀՀ կառավարության նիստկի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ.
«ՀՀ-ի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը, որտեղ տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն:
Մենք պատրաստ ենք նման խոսակցության: Մեծ հաշվով՝ խոսքը մեր տարածաշրջանը՝ արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է:
Գործընթացին ակտիվ աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել ՌԴ-ն: ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ևս հետաքրքրված են գործընթացով… Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է»,- ասաց վարչապետը: