«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լուր է տարածել, որ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդլայնված նիստ,
որում քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ առաջարկվել է խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել Հայկ Կոնջորյանի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։
Civic.am-ի տեղեկությունների համաձայն նիստում քննարկվել և որոշվել է նաև ապագա ԱԺ նախագահի և փոխնախագահների անունները։
Ըստ մեր աղբյուրների ԱԺ նոր նախագահը կլինի Ալեն Սիմոնյանը, իսկ փոխնագահաները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը։
Դիտեք նաև՝ օրը 60 վարկյանում