Էշով երևան եկաց տղան նոր անակնկալներ է խոստանում․ մանրամասներ

«Իրավունք» թերթը գրում է.

«Տավուշի Աչաջուր համայնքից էշով Փաշինյանի ետեւից Երեւան ժամանած Սեւադա Ղուկասյանը մեր հետ զրույցում նշեց, որ իր պայքարը դեռ չի ավարտվել:

Սեւադայի խոսքով` ոչինչ ավարտված չէ, քանի դեռ Փաշինյանն ավանակի վրա չի նստել:

«Չնայած իմ դեմ ուղղված դատական գործերին եւ այլ հետապնդումներին, իմ պայքարը դեռ չի ավարտվել:

Շատ բան չեմ ցանկանում մանրամասնել, որպեսզի ոմանք իմ պլաններն իրար չխառնեն, սակայն ոչինչ չի վերջացել:

Սեւադայի հավաստմամբ` ամեն ինչ դեռ առջեւում է: ՙՍպասեք անակնկալների՚,- նշում է Սեւադան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Оставьте комментарий