Փաստորեն դուք ձեր գործընկեր Իշխան Սաղաթելյանին մե ղադրում եք հազարավոր զինվորներին սպա նելու կոչ անելու մեջ, քանի որ… Վահագն Ալեքսանյանը՝ Ղազինյանին

«Ձեր բոցաշունչ ելույթում խոսեցիք Հայաստանի Հանրապետության վարչապետի ստացած բանակցային ժառանգության մասին ու համարեցիք լավ ժառանգություն:

Ես ուզում եմ հարցնել՝ ո՞ր ժառանգությունն էր լավը՝ երբ Նիկոլ Փաշինյանից 2 շաբաթ առաջ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ բանակցային սեղանը փաստացի գտնվում է փակուղում.

սա՞ էր ձեր պատկերացրած լավ ժառանգությունը, թե՞ պետք էր գիտակցել, թե բանակցային ամենալավ կապիտալը բանակի հզորությունն է. այդ կապիտա՞լն էր լավը:

Դուք նաև էստեղ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի փաստաթղթերը քննելիս կտեսնեք, թե ինչքան լավն էր այդ ժառանգությունը»,- դիմելով ԱԺ պաշ տպանության ու անվտ անգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանին՝ հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը:

Անդրադառնալով Ղազինյանի այն դիրքորոշմանը, որ հոկտեմբերի տասնիննին հրադադարի առաջարկը մերժելը փաստացի սպանություն էր, Վահագն Ալեքսանյանն ասաց.

«Փաստորեն դուք ձեր գործընկեր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանին մե ղադրում եք սպանություն հրահ րելու մեջ, որովհետև նա հենց այդ նույն օրը՝ հոկտեմբերի 19-ին, տեղեկանալով, որ կա նման հնարավորություն, մտնում է լայվ և հայտարարում, որ չի կարելի որևէ պայմանով համաձայնել այդ հրադ ադարին:

Այսինքն՝ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել սպ անե՞լ հազարավոր զինվորիների, պարոն Ղազինյան: Դուք հիմա նստած եք Իշխան Սաղաթելյանի գործընկերոջ կողքը, գտնում եք, որ պոտենցիալ մարդաս պանների միջավայրո՞ւմ եք նստած»:

Աղբյուր

Оставьте комментарий